Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՄՆ դեսպանը մասնակցել է ծննդատան բացման արարողությանը

21.12.2011

Դեսպան  Ջոն  Հեֆերնը,  ԱՄՆ  դեսպանության  ռազմական  համագործակցության  գրասենյակը  և  Վեդու  ծննդատունն  այսօր  նշեցին  վերանորոգման  աշխատանքների  ավարտը

       ՀՀ-ում  ԱՄՆ  դեսպան  Ջոն  Հեֆերնի,  նրա  տիկնոջ`  Լիբբի  Հեֆերնի,  ԱՄՆ  դեսպանության  Ռազմական  համագործակցության  գրասենյակի  ներկայացուցիրների, Արարատի  մարզպետ  Էդիկ  Բասեղյանի, Վեդու ծննդատան  տնօրեն  Վաչիկ  Մաթևոսյանի, մարզպետարանի  առողջապահության  վարչության  պետ  Գեղանուշ  Ավետիսյանի և  ծննդատան  անձնակազմի  մասնակցությամբ  տեղի  ունեցավ  բացման  հանդիսավոր  միջոցառում,  որով  նշանավորվեց  Վեդու  ծննդադան  2-րդ  հարկի  վերանորոգման  աշխատանքների  ավարտը:  ԱՄՆ  Եվրոպական  Հրամանատարության  Ռազմական  համագործակցության  գրասենյակի  մարդասիրական  աջակցության  ծրագրի  ֆինանսավորմամբ  իրականացված  վերանորոգման  աշխատանքների  շրջանակում  ներկվել  են  պատերը,  փոխվել  են  պատուհանները  և  դռները,  էլեկտրականության  և  ջեռուցման  համակարգերը,  կառուցվել  է  կաթսայատուն,  ինչպես  նաև  տրամադրվել  է  գեներատոր`  արտակարգ  պատահարների  դեպքում  անխափան  հոսանք  մատակարարելու  նպատակով:  Վերանորոգման  աշխատանքների  համար  ծախսվել  է  230.000 ԱՄՆ  դոլար:  Ծրագրի  նախնական  պլանավորման,  պայամանգրերի  կնքման,  ինչպես  նաև  որակի  հսկողության  բոլոր  աշխատանքներն  իրականացվել  են  ԱՄՆ  ցամաքային  ուժերի  ինժեներական   կորպուսի  կողմից:  Աշխատանքները  կատարվել  են  տեղական  ՍԵՍԿՕ  ընկերության  կողմից  և  տևել  են  տաս  ամիս:
    Հիվանդանոցը  սպասարկում  է  Արարատի  մարզի  13.000  կանանց`  տարեկան  ընդունելով  800  ծնունդ:  Այժմ,  երբ  վերանորոգման  աշխատանքներն  ավարտված  են,  ծննդատունը  կկարողանա  ավելի  լավ  ծառայություններ  մատուցել  մարզի  բնակչությանը:  Կատարված  աշխատանքների  համար  Արարատի  մարզպետ  Էդիկ  Բարսեղյանն  իր  շնորհակալությունը  հայտնեց  ԱՄՆ  դեսպանին:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45