Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը

01.01.2012

Արարատի մարզի սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ ծնունդը: Մաղթում եմ, որ գալիք տարին լինի խաղաղության ու երջանկության տարի,
և սերը թևածի բոլորիս օջախներում:

2011 թվականը մարզի համար հաջողությունների և ձեռքբերումների տարի էր. դրական ցուցանիշներ են գրանցվել մի շարք բնագավառներում:

Տարին բերքառատ էր, գյուղացին հաջողությամբ իրացրեց ողջ տարվա իր քրտնաջան աշխատանքի արդյունքը:Լուրջ քայլեր ձեռնարկվեցին նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ:Իրականություն դարձան մի շարք ծրագրեր,կատարվեցին բավականաչափ աշխատանքներ:Ամրապնդվեցին բարեկամական կապերը արտասահմանյան մեր գործընկերների հետ, որն իր հերթին խթանեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցությունը: 

Հանրապետությունում միշտ բարձր դիրք և լավ անուն ունեցող մեր մարզը, համոզված եմ, եկող տարի նույնպես կպահի առաջատարի դիրքերը, և մենք շարունակաբար հաջողություններ կգրանցենք կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, առևտրի և արտաքին կապերի, սոցիալական, մշակույթի և այլ ոլորտներում:

Վստահեցնում եմ, որ մենք կշարունակենք սատարել մեր բնակիչներին, և ինչպես նախորդ տարիներին, 2012թվականին ևս ձեր առջև ծառացած խնդիրները կունենան լուծումներ ու միշտ կմնան մարզպետարանի ամենօրյա հոգածության ներքո:Համազմունք ունեմ նաև,որ բոլորս միասին  համախմբված և մեծ նվիրումով  կիրականացնենք մեր առջև դրված նպատակները և արդյունքում կշենանա ու կզարգանա մեր սիրելի մարզը:

Սիրելի հայրենակիցներ,սիրով ու ջերմությամբ կրկին շնորհավորում եմ գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Թող Հույսը, Հավատը և Սերը մշտապես ուղեկցեն ձեզ, և 2012 թվականը դառնա երազանքների իրականացման ու առաջընթացի  տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 20:43:52