Նորություններ
Նախատոնական այցելություններ
11.01.2012

Արարատ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց հիմնանորոգված «շտապօգնության» կայանը։ Արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, առողջապահական համակարգի ներկայացուցիչներ։ Վերջին անգամ 90—ական թվականներին նորոգված «շտապօգնության» կայանը, որի նորոգման եւ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են այս տարվա աշնանից՝ Արարատի կենտրոնական հիվանդանոցի տնտեսումների հաշվին։ «Շտապօգնության» կայանը, համագործակցելով «Լոկատոր» կազմակերպության հետ, վերազինվել է ՋԻՓԻԷՍ համակարգով, ինչը հնարավորություն է տալիս հետեւելու «շտապօգնության» մեքենայի ընթացքին, հատկապես նախալեռնային եւ լեռնային գոտիներում, որտեղ մոլորվելու հավանականությունը մեծ է, ուղղորդելու վարորդին, դրանով իսկ՝ ապահովելով հիվանդ–շտապօգնություն կապը։ Արարատի «շտապօգնության» կայանում գործում են 4 բրիգադներ՝ երկու գազել, 2 «Ֆորդ» մակնիշների մեքենաներով։ Այնուհետեւ Է. Բարսեղյանը այցելեց կենտրոնական հիվանդանոց։
Քրիստինե ԽԱՉԱՏՐՅԱՆ