Նորություններ
ԲԱՑՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆԸ
19.01.2012

Հունվարի 17-ին մարզկենտրոն Արտաշատի Օգոստոսի թիվ 23 փողոցում՝ ԱՊՀ երկրների երիտասարդության միության վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ բացվեց Ռուսական գիրքի տունը:Բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ-ում <<Ռուսհամագործակցություն>> կազմակերպության ներկայացչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Արտաշատում ՌԴ սահմանապահ ջոկատի պետ Վիլսուր Զյամչուրինը, մտավորականներ, գրողներ: Ռուսական գրքի տան բացումը իր ելույթում կարևորեց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն՝ այն համարելով եզակի իրադարձություն ՝ գրատպության 500-ամյակի միջոցառումների շարքում: Գրող Էդվարդ Միլիտոնյանը միջոցառումը համարեց խիստ համահունչ այն պատմական իրադարձությանը, երբ ՅՈՒՆԵՍԿՈՆ ԵՐԵՎԱՆԸ հայտարարել է Գրքի քաղաք: Երևանից հետո Արարատը եզակի մարզն է, որտեղ բացվել է Ռուսական գրքի տունը, ինչը հայ և ռուս ժողովուրդների բարեկամության վառ ապացույցը լինելուց բացի, կօգնի մարզի ռուսալեզու բնակիչներին՝ օգտվելու ռուս դասականների ստեղծագործություններից, ինչպես նաև ծանոթանալու ռուս երիտասարդ ստեղծագործողներին. Այնտեղ կկազմակերպվեն գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ: Ռուսական գրքի տունը կարևորվում է նաև այն առումով, որ այնտեղից կօգտվեն նաև ՌԴ-ան Արտաշատի սահմանապահ ջոկատի աշխատողներն ու աշակերտները: