Նորություններ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
23.01.2012
2011 թվականի 4-րդ եռամսյակի ընթազքում ՀՀ Արարատի մարզպետարանում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 495 նամակ, որոնց ընթացք է տրվել համաձայն ՙՙՔաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու մասին՚՚ ՀՀ օրենքով սահմանված պահանջների:
Մարզպետարան հասցեագրված նամակները հիմնականում ֆինանսական, գյուղատնտեսական, պետական պատվերի շրջանակներում բուժվելու, աշխատանքի տեղավորման և կենցաղային բնույթի են:
Նշված ժամանակահատվածում սահմանված կարգով մարզպետի կողմից կատարվել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են 82 քաղաքացի:
Քարտուղարության պետ՝ Մ. Ստեփանյան