Նորություններ
ԲԱՆԱԿԻ 20-րդ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
23.01.2012
Մասիսի տարածքային զինկոմիսարյատը՝ բանակի 20-րդ տարեդարձը նշում է <<Զորավար Անդրանիկ>> ջոկատի՝ արցախյան հերոսամարտի սխրգործությունները ամփոփող <<Հրեղեն ոգու կանչը>> գրքով: Սերժ Առաքելյանի հեղինակությամբ և Մասիսի զինկոմ՝ գնդապետ Գնել Մանուկյանի մեկենասությամբ գրված փաստավավերագրական գիրքը բաժանվել է Մասիսի տարածաշրջանի դպրոցների ՆԶՊ ուսուցիչներին: <<Անդրանիկ Զորավար>> միության մեջ ընդգրկված 23 տարբեր ջոկատների անմոռանալի քաջագործությունները, խիզախումները, հայրենասիրության բաց դասագիրք են յուրաքանչյուր աշակերտի համար: Վերոհիշյալ ջոկատի հրամանատար Մասիսի զինկոմ՝ Գնել Մանուկյանը, որը նաև <<Զորավար Անդրանիկ հայրենակցական միություն>> ՀԿ-ի նախագահն է, նշեց, որ զինկոմիսարյատի աշխատողները՝ պատմական տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել են ՀՀՊ նախարարության <<20_թիվ>> մեդալներով:Շարունակելով նա ասաց, որ տարբեր զորամասերից ստացել են 130 շնորհակալական նամակներ՝ ուղղված զինվորների ծնողներին, զինկոմիսարյատին: Շնորհավորելով բանակի տարեդարձը՝ նա նշեց, որ մեր բանակը մի քանի անգամ ուժեղ թշնամուն հաղթել նաև է իր հրեղեն ոգու շնորհիվ, որն այսօր արմատավորվում է յուրաքանչյուր զինվորի մեջ, ավելին՝ յուրաքանչյուր հայի մեջ. Նաև այդ հոգու շնորհիվ է, որ մեր բանակը տարածաշրջանի ամենաուժեղ և մարտունակ բանակն է: Մեր հրեղեն 20 տարեկանը ծնվել ու թրծվել է պատերազմում, և թշնամուն ցույց է տվել իր ոգու, ինչպես նաև ֆիզիկական ուժը: Հայոց բանակը ողջ հայ ազգի մեծագույն նվաճումն է, և ազգային անմոռանալի արժեքը: Անդրադառնալով տոնական օրվանը ՝ նշենք որ Մասիսի տարածաշրջանի դպրոցականները կայցելեն զորամասեր, հանդես կգան ինքնագործ համերգներով: