Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԱՆԱԿԻ 20-րդ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

23.01.2012

Մասիսի տարածքային զինկոմիսարյատը՝  բանակի 20-րդ տարեդարձը  նշում է <<Զորավար Անդրանիկ>> ջոկատի՝ արցախյան հերոսամարտի սխրգործությունները ամփոփող <<Հրեղեն ոգու կանչը>> գրքով:  Սերժ Առաքելյանի  հեղինակությամբ և Մասիսի զինկոմ՝  գնդապետ Գնել Մանուկյանի մեկենասությամբ  գրված  փաստավավերագրական  գիրքը բաժանվել է Մասիսի տարածաշրջանի դպրոցների ՆԶՊ ուսուցիչներին: <<Անդրանիկ Զորավար>>  միության  մեջ ընդգրկված 23 տարբեր ջոկատների  անմոռանալի քաջագործությունները, խիզախումները, հայրենասիրության բաց դասագիրք են յուրաքանչյուր աշակերտի համար: Վերոհիշյալ ջոկատի հրամանատար  Մասիսի զինկոմ՝  Գնել Մանուկյանը, որը նաև <<Զորավար Անդրանիկ հայրենակցական միություն>> ՀԿ-ի նախագահն է, նշեց, որ զինկոմիսարյատի աշխատողները՝ պատմական տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել են ՀՀՊ նախարարության  <<20_թիվ>> մեդալներով:Շարունակելով նա ասաց, որ տարբեր զորամասերից ստացել են 130 շնորհակալական նամակներ՝ ուղղված զինվորների ծնողներին, զինկոմիսարյատին: Շնորհավորելով բանակի տարեդարձը՝  նա նշեց, որ մեր բանակը մի քանի անգամ ուժեղ  թշնամուն  հաղթել նաև է իր  հրեղեն ոգու շնորհիվ, որն այսօր  արմատավորվում է  յուրաքանչյուր  զինվորի մեջ, ավելին՝ յուրաքանչյուր   հայի  մեջ. Նաև այդ հոգու շնորհիվ է, որ մեր բանակը տարածաշրջանի ամենաուժեղ և մարտունակ բանակն է: Մեր հրեղեն 20 տարեկանը ծնվել ու թրծվել է պատերազմում, և թշնամուն  ցույց է տվել  իր ոգու, ինչպես նաև ֆիզիկական ուժը: Հայոց բանակը ողջ հայ ազգի մեծագույն նվաճումն է,  և ազգային  անմոռանալի արժեքը: Անդրադառնալով տոնական օրվանը ՝ նշենք  որ Մասիսի տարածաշրջանի դպրոցականները կայցելեն զորամասեր, հանդես կգան ինքնագործ համերգներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45