Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը մասնակցում են մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորման ծրագրին

09.02.2012

 Արարատի մարզպետարանը, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը և Սոցիալական ներդրումների հիմնադրամը, որը Հայաստանում ներկայացնում է Համաշխարհային բանկի ծրագրերը, փետրվարի 8-ի ստորագրեցին սոցիալական զարգացման ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում իրականացվելու է մարզի Այնթապ համայնքի մանկապարտեզի կառուցման բարեգործական ծրագրի համաֆինանսավորումը: 

Մարզում նոր մանկապարտեզի կառուցման նախաձեռնությամբ հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 2011թ. հուլիսի 6-ին Արարատ կատարած իր այցի ընթացքում նա ծանոթացել էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերին: Բացի այդ, Նախագահը հանդիպել էր տեղի բնակիչներին, որոնք նրա ուշադրությունը գրավել էին ամենաանհետաձգելի հարցերից մեկին՝ նոր մանկապարտեզի կառուցման անհրաժեշտությանը:
Մանկապարտեզի կառուցման նախագիծը սկսվեց 2011թ., այն նախատեսում է 300 միլիոն դրամի ներդրում: Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 80 միլիոն դրամ, 90 միլիոնը կտրամադրի ԳեոՊրոՄայնինգը և 130 միլիոնը կհատկացնի Սոցիալական ներդրումների հիմնադրամը:
Համաձայնագրի ստորագրման արարողությունից կողմերի ներկայացուցիչները ծանոթացան աշխատանքների ընթացքին և նշեցին շինարարական աշխատանքների կատարման բարձր տեմպը: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել 2012թ. վերջին:
«Մենք երկար և արդյունավետ համագործակցում են ԳեոՊրոՄայնինգ ընկերության հետ, որը մեր մարզում խոշորագույն ընկերություններից մեկն է և մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր սոցիալական առաքելությանը, քաղաքին և մարզին օգնում է լուծել ենթակառուցվածքների հետ կապված հրատապ խնդիրները, աջակցում է մշակույթի և սպորտի զարգացմանը, հատկապես երիտասարդության շրջանում: Մանկապարտեզի կառուցման նախագիծը ևս մեկ վկայությունն է այն հոգատար վերաբերմունքի, որը ընկերությունը ցուցաբերում է մեր մարզի կարիքների նկատմամբ» - ասաց մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
«Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին: Այն ուղղակիորեն համապատասխանում է տեղի բնակչների պահանջներին և նպաստում է մարզի սոցիալական զարգացմանը ընդհանուր առմամբ, ինչը մեր հիմնադրամի ռազմավարական խնդիրներից մեկն է: Սա մեր առաջին համատեղ նախագիծը չէ ԳեոՊրոմայնինգ ընկերության հետ: և ի դեմս այս ընկերության, Սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանում ձեռք է բերել հուսալի և վստահելի գործընկեր, և մենք ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը» - ասաց Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ռազմիկ Մարտիրոսյանը:
Արարողության ընթացքում Ռոման Խուդոլիյն ասաց. «Որպես սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություն ԳեոՊրոՄայնինգը ակտիվ կերպով մասնակցում է սոցիալ-տնտեսական զարգացմանը այն մարզերում, որտեղ գտնվում են մեր ձեռնարկությունները: Մենք մշտական երկխոսության մեջ ենք գտնվում պետական իշխանության մարմինների հետ, ինչը մեզ հնարավորություն է տալիս արագ արձագանքել տեղի բնակչության կարիքներին: Սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը այդ մարզերում «Ռեսուրսներն ի բարորություն» ծրագրի գերակայություններից մեկն է, և մենք ուրախ ենք մասնակցել այս մասնավոր-պետական համագործակցությանը, որը օգնում է լուծել տեղի բնակիչների համար հրատապ խնդիրները»:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45