Նորություններ
Մարզխորհրդի առաջին նիստ
18.02.2012

ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի առաջին նիստը:
Մարզպետի 2011 թվականի գործունեության և մարզի սոցիալ- տնտեսական վիճակի մասին հաշվետվությամբ հանդես եկավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը ` մարզի համայնքների 2011 թվականի տարեկան բյուջեների կատարման և 2012 թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2011 թվականի նկատմամբ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ՝ Գ. Եղիազարյանը,իսկ գարնան գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ.Վիրաբյանը:
Նախորդ տարվա իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների ու խնդիրների մասին ելույթներ ունեցան Արտաշատի քաղաքապետ Գ.Մուրադյանը և Հովտաշատ,Եղեգնավան,Այգեստան համայնքների ղեկավարները:
Քննարկվեցին հարցեր,տրվեցին հանձնարարականներ,հնչեցին հայտարարություններ:
Նիստին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,հրավիրվածներ,զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ավարտից հետո մարզպետ Է.Բարսեղյանը պատասխանեց լրագրողների հարցերին: