Նորություններ
Մարզպետ Էդիկ Բարսեղյանի մամլո ասուլիսը
29.02.2012
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում փետրվարի 28-ին տեղի ունեցավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի մամլո ասուլիսը:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և նախարարության համատեղ հրավիրած ասուլիսի ժամանակ ամփոփելով տեղական ինքնակառավարման մարմինների անցած 15-ամյա ուղին,մարզպետը պատասխանեց այն հարցին,թե ինչ ճանապարհ են անցել ՏԻՄ-երը եւ որքանով է բարելավվել ՏԻՄ կառավարման որակը,խոսեց վարչարարության բարելավման մասին, կատարված քայլերի, համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման , համայնքային բյուջեների կազմման գործընթացի , սեփական եկամուտների հաշվին համայնքներում ծրագրերի իրականացման մասին: Է.Բարսեղյանը ներկայացրեց մարզպետարանների դերը համայնքներում վերոնշյալ գործընթացների աջակցության, վերահսկողության գործում, հսկողության նպատակը,խոսեց արդեն իսկ ձևավորված համայնքային ծառայության ինստիտուտի մասին:
Ամփոփելով իրականացված հսկողության արդյունքները, նա պատասխանեց թե վարչական և ֆինանսական ոլորտներում ինչ խնդիրներ , օբյեկտիվ և սուբյեկտիվ խախտումներ են ի հայտ եկել և ինչ միջոցառումներ են անհրաժեշտ այդ թերացումները շտկելու համար, որ ապահովվի տեղական ինքնակառավարման արդյունավետությունը:
Բացի ՏԻՄ վերաբերյալ հարցերից Էդիկ Բարսեղյանը ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց մարզում 2011 թվականին իրականացված աշխատանքների և նոր ծրագրերի մասին, մարզի հիմնախնդիրների և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով առաջադրված հիմնախնդիրների եւ դրանց լուծման ընթացքի մասին, պատասխանեց այլ ոլորտներից լրագրողներին հետաքրքրող հարցերին: