Նորություններ
Դասընթացներ ավագանու անդամների և համայնքների բնակիչների համար
06.03.2012
ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ 2012թ-ի հունվար-փետրվար ամիսներին <Հարմոնիա> ՀԿ-ի կողմից Արարատի մարզում կազմակերպվել են դասընթացներ Ազատավան, Բաղրամյան, Շահումյան, Մրգավան, Այգեպատ, Այգեզարդ և Քաղցրաշեն համայնքերի ակտիվ բնակիչների և ավագանու անդամների համար ,իսկ համայնքներին տրամադրվել են նոր տեղեկատվական տախտակներ:
Դասընթացները նպատակ են ունեցել բարձրացնելու համայնքի բնակիչների իրազեկությունը ՏԻՄ գործառույթների վերաբերյալ և բարելավելու ավագանու անդամների գիտելիքները համայնքային բյուջեի կազմման, իրականացման և վերահսկման գործընթացներում: Դասընթացների արդյունքում յոթ համայնքերում ձևավորվել են ակտիվ խմբեր` համայնքի երեք ակտիվ բնակիչներից և յուրաքանչյուր խմբի և համայնքի ղեկավարի հետ կնքվել են համագործակցության հուշագրեր, որոնց շրջանակներում նրանք մասնակցում են համայնքային խնդիրների վերհանմանը, հանրության հետ դրանց լուծման եղանակների քննարկմանը և առաջարկությունների ներկայացմանը համայնքի ՏԻՄ-ին:
Ակտիվ խմբերի գործունեությունը համայնքում ունի շարունակական բնույթ` բարելավելու համայնքի բնակիչ-գյուղապետարան-մարզպետարան կապը, ապահովելու համայնքի մասնակցությունը ՏԻՄ որոշումների ընդունման գործընթացին և նպաստելու համայնքի զարգացմանը: