Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ է.Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

08.03.2012

Սիրելի տիկնայք
Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ ընդունեք ջերմագույն շնորհավորանքներս :
Ցանկանում եմ, որ լինեք երջանիկ` շրջապատված լինելով ընտանեկան ջերմությամբ ու սիրով,լինեք գեղանի ու գարնանաբույր` ձեր շուրջը սփռելով բարություն և ուրախություն:
Մեր ժողովրդի պատմության էջերում ուրույն է հայ կնոջ դերը ընտանիքում և հասարակության մեջ: Այսօր էլ դուք շարունակում եք ձեր անուրանալի ավանդն ունենալ հայոց օջախների պահպանման, սերունդների հայեցի դաստիարակության, ազգային արժեքների պահպանման գործում: Վստահ եմ, որ կանանց ներկայությունն ու միջամտությունը ամենատարբեր ոլորտներում և հասարակական կյանքում միշտ եղել է և կլինի կարևորագույն հենասյուներից մեկը մեր պետականության կայացման գործում :

Թանկագին մայրեր,սիրելի տիկնայք և աղջիկներ
Կրկին շնորհավորելով միջազգային տոնի կապակցությամբ,ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն,արևշատություն,բարեկեցություն,բազում ժպիտներ և բերկրալի պահեր:

Հարգանքով `   ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31