Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքներ

19.03.2012

Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ավարտվեցին առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային և մարզային փուլերը: Դպրոցականներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել  տարածաշրջանային փուլին` 15 առարկաներից անցկացված օլիմպիադաներին մասնակցել են 2453 դպրոցականներ :
Մարզային փուլին մասնակցած 354 աշակերտներից 72-ը երաշխավորվել են մասնակցելու հանրապետական փուլին,որը մեկնարկելու է ապրիլի 1-ից: Բարձր արդյունքներ են ցուցաբերել Արտաշատ քաղաքի N1, N2, Վեդի քաղաքի N1, N2,Նոր-Խարբերդի N1, N2, Այնթապի N2, Նորաշենի, Վ.Արտաշատի, Մխչյանի, Մասիսի, Արտաշատի,Արարատի , Մասիսի ավագ, Փ. Վեդու, Ուրծաձորի, Նորաբացի դպրոցները:
Մի քանի առարկաներց հաջողություններ են ունեցել Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Քրիստինե Ավետիսյանը, Այնթապի N2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Օվսյանը, Արարատի ավագ դպրոցի աշակերտուհիներ Քրիստինե Հակոբյանը, Անուշ Հոխոյանը, Նոր-Խարբերդի N2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ծովինար Զոհրաբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45