Նորություններ
Արտաշատում բացվեց ախտորոշիչ կենտրոն
24.03.2012
Մարտի 23-ին Արտաշատում բացվեց Գրիգորյանների ընտանիքի միջոցներով հիմնադրված ախտորոշիչ կենտրոնը, որը հագեցած է զանազան հիվանդությունների հետազոտման և հայտնաբերման արդիական սարքավորումներով:
Ախտորոշիչ կենտրոնը տեխնիկական սարքավորումների հագեցածությամբ եզակի է: Իմունոօրգանական, կենսաքիմիական, արյան մակարդելիությունը որոշող, կլինիկական հետազոտման կաբինետներում հիվանդները կսպասարկվեն բարձր մակարդակով:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, շնորհավորելով մարզի բնակիչներին և շնորհակալություն հայտնելով Գրիգորյան ընտանիքին, ասաց, որ այն կծառայի նաև շրջակա մարզերի բնակիչների համար, որոնց ևս կազատի մայրաքաղաք գնալու հետ կապված ճանապարատրանսպորտային և ֆինանսական դժվարություններից: