Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատում բացվեց ախտորոշիչ կենտրոն

24.03.2012

Մարտի 23-ին Արտաշատում բացվեց Գրիգորյանների ընտանիքի միջոցներով հիմնադրված   ախտորոշիչ կենտրոնը, որը հագեցած է   զանազան հիվանդությունների հետազոտման և հայտնաբերման արդիական սարքավորումներով:
 

Ախտորոշիչ կենտրոնը տեխնիկական սարքավորումների հագեցածությամբ եզակի է: Իմունոօրգանական, կենսաքիմիական, արյան մակարդելիությունը որոշող, կլինիկական հետազոտման կաբինետներում հիվանդները կսպասարկվեն բարձր մակարդակով:
 

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, շնորհավորելով մարզի բնակիչներին և շնորհակալություն հայտնելով Գրիգորյան ընտանիքին, ասաց, որ այն կծառայի նաև շրջակա մարզերի բնակիչների համար, որոնց ևս կազատի մայրաքաղաք գնալու հետ կապված ճանապարատրանսպորտային և ֆինանսական դժվարություններից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45