Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02.04.2012
Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության>> տոների և հիշատակի օրերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու <<Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
2012 թվականի ապրիլի 9-ի, հուլիսի 16-ի, օգոստոսի 13-ի և սեպտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2012 թվականի ապրիլի 14-ը, հուլիսի 21-ը, օգոստոսի 18-ը և սեպտեմբերի 29-ը` շաբաթ օրերը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 22.12.2011 N 1838-Ն ՈՐՈՇՈՒՄ