Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<Խոսրովի անտառ> պետական արգելոցը հավակնում է եվրոպական դիպլոմի

10.04.2012

    <Խոսրովի անտառ> պետական արգելոցում Անդրսահմանային միացյալ քարտուղարության Հարավային Կովկասում բնության պահպանության համագործակցություն ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպվեց դասընթաց,որը նվիրված էր ԵԽ Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում <Խոսրովի անտառ> պետական արգելոցը եվրոպական դիպլոմի արժանացնելու գործընթացին:Դասընթացին ներկա էին նաև Եվրախորհրդի ժողովրդավարական կառավարման, մշակույթի և կենսաբազմազանության տնօրինության ծրագրի ղեկավար Իվա Օբրետենովան, Եվրոխորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի արժանացման փորձագետ Հերվե Լեթիերը:
     Բեռնի կոնվենցիայի ազգային համակարգող Հասմիկ Ղալաչյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, կարևորեց այն փաստը, որ <Խոսրովի անտառ> արգելոցը միակն է ողջ Անդրկովկասում, որ հավակնում է եվրոպական դիպլոմի: Այդ նպատակով Եվրախորհրդի վերոհիշյալ փորձագետները արգելոցում վաղուց սկսել են ուսումնասիրման աշխատանքները: ՀՀ բնապահպանության նախարարության ԲԾԿ ԾԻԳ ղեկավար Սամվել Բալոյանն ընդգծելով այդ գործընթացի կարևորությունը, նշեց, որ միջազգային և եվրակազմակերպությունների հետ համագործակցելը երկուստեք շահավետ է գիտելիքների և փորձի փոխանակման առումով:
    Զեկուցողները ուշադրություն հրավիրեցին անտառային ծածկույթի, կենսառեսուրսների պահպանման,  կենսոլորտի լուրջ ուսումնասիրության ,  վարակների կանխարգելման, կայուն կառավարման, կարգավորված տուրիզմի և այլ հիմնախնդիրների վրա:Մասնագետները ողջունեցին, որ պետարգելոցը ընդգրկվել է եվրոպական բնապահպանական ցանցում, և իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցել փորձագետներին <Խոսրովի անտառ> պետական արգելոցը եվրոպական դիպլոմի արժանացնելու գործնթացին: Հաջողության դեպքում պետարգելոցի վերհսկողությունը կուժեղացվի և այն առավել պաշտպանված կլինի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45