Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնապահպանական երթ Արարատում

23.04.2012

Ապրիլի 22-ին Արարատ քաղաքում նշվեց երկրագնդի համաշխարհային օրը: Այդ առիթով «Պլաստիկ շշերի հավաքում և վերամշակում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց բնապահպանական երթ, որին մասնակցում էին դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, Արարատի քաղաքապետարանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման, ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Դաֆինա Գերչեվան, <Էկո-ինջինիրինգ> ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանը:

Երթի մասնակիցները հավաքեցին պոլիմերային շշերը, պլաստիկ թափոնները և լցրեցին այդ նպատակով նախօրոք խանութների, դպրոցների արտադրական ձեռնարկությունների մոտ տեղադրված ցանց-աղբարկղերի մեջ: Վերոհիշյալ թափոնների հետագա վերամշակումից հետո ստացած գումարը կհամալրի քաղաքապետարանի բյուջեն:

Ծրագիրը, որում ընդգրկվել են Էջմիածին, Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Արարատ քաղաքների 10 դպրոցներ նախատեսում է կազմակերպել դասընթացներ, որի ընթացքում կներկայացվեն պլաստիկ թափոնների` բնությանը պատճառող վնասները և դրանց վերամշակման ենթարկելու կարևորությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45