Նորություններ
Վերաբացվեց գինեկոլոգիական բաժանմունքը
23.05.2012
Արարատի մարզի Մասիս քաղաքում հանդիսավորությամբ վերաբացվեց հիմնանորոգված գինեկոլոգիական բաժանմունքը։
Հիմնանորոգման համար Ֆրանսիայի «Դրագինյան Սեմ» բարեգործական կազմակերպության 1 մլն դոլարի ներդրումից բացի, բարեգործներն անձամբ իրականացրել են շինարարական աշխատանքները, ինչի շնորհիվ հիմնանորոգված բաժանմունքը ամբողջովին նոր տեսք է ստացել՝ ընդարձակ լուսավոր սենյակներով, սալապատված ջեռուցվող հատակով, կայուն հոսանքի մատակարարումով, մշտական տաք եւ սառը ջրով, ծնարանով, երեխաների համար մահճակալներով, ծածկոցներով, կյուվեսներով, բժշկական սարքավորումներով։
Հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատողները, առողջապահության նախարարության ներկայացուցիչները, մարզի բուժաշխատողները, մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց բարեգործներին և նորաբաց բաժանմունքին ևս 100 մահճակալներ նվիրեց։
«Լիոն սկլաբ» միջազգային բարեգործական կազմակերպությունը, որի անդամն է «Դրագինյան Սեմը», իրականացնում է մշակութային, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, ինչպես նաեւ երիտասարդության համար զանազան ծրագրեր։