Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաբացվեց գինեկոլոգիական բաժանմունքը

23.05.2012

Արարատի մարզի Մասիս քաղաքում հանդիսավորությամբ վերաբացվեց հիմնանորոգված գինեկոլոգիական բաժանմունքը։
Հիմնանորոգման համար Ֆրանսիայի «Դրագինյան Սեմ» բարեգործական կազմակերպության 1 մլն դոլարի ներդրումից բացի, բարեգործներն անձամբ իրականացրել են շինարարական աշխատանքները, ինչի շնորհիվ հիմնանորոգված բաժանմունքը ամբողջովին նոր տեսք է ստացել՝ ընդարձակ լուսավոր սենյակներով, սալապատված ջեռուցվող հատակով, կայուն հոսանքի մատակարարումով, մշտական տաք եւ սառը ջրով, ծնարանով, երեխաների համար մահճակալներով, ծածկոցներով, կյուվեսներով, բժշկական սարքավորումներով։
Հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատողները, առողջապահության նախարարության ներկայացուցիչները, մարզի բուժաշխատողները, մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց բարեգործներին և  նորաբաց բաժանմունքին ևս 100 մահճակալներ նվիրեց։

«Լիոն սկլաբ» միջազգային բարեգործական կազմակերպությունը, որի անդամն է «Դրագինյան Սեմը», իրականացնում է մշակութային, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, ինչպես նաեւ երիտասարդության համար զանազան ծրագրեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55