Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ
25.05.2012
Սիրելի շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության շրջանը ավարտելու առթիվ:
Տոնական այս օրը հիշարժան է բոլորիդ համար, դուք հրաժեշտ եք տալիս ձեր սիրելի դպրոցին, որը ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման, աշխարհաճանաչման յուրօրինակ միջավայր: Հրաժեշտ եք տալիս ձեր ուսուցիչներին, որոնք ձեզ դաստիարակել և տվել են անհրաժեշտ գիտելիքներ, ձեր մեջ սերմանել արժանապատիվ ապրելու կամք և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
Իմ շնորհակալական խոսքն եմ հղում մեր պատվարժան մանկավարժներին, որոնք իրենց հետևողական աշխատանքով շրջանավարտներին ճանապարհում են կյանք, հաստատ համոզված լինելով, որ նրանք իրենց հնարավորություններն ու կարողությունները ի նպաստ են բերելու մեր հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը:
Կրկին շնորհավորելով բոլոր շրջանավարտներին` Վերջին զանգի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ, նպատակների իրականացում և ամենայն բարիք:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ` Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ