Նորություններ
Մարզխորհրդի հերթական նիստ
04.06.2012
Արարատի մարզխորհրդի հերթական նիստն այս անգամ տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Այս նիստը տարվա առաջին ամիսներին որոշ ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփումն էր: Մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Հ. Օհանյանը,մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ,հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծաառայությունների ղեկավարներ, մարզի ՋՕԸ-ների տնօրեններ,մարզի բժշկական կենտրոնների տնօրեններ,լրատվամիջոցներ:
Մարզի համայնքների 2012 թ. չորս ամիսների բյուջեների կատարման մասին զեկույցով հանդես եկավ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը:
2011 թ. ընթացքում և 2012 թ. առաջին եռամսյակում տեղական ինքնակառավարման
մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացված
հսկողության արդյունքների վերաբերյալ զեկուցեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ. Հակոբյանը:
Սանիտարական վիճակի և համայնքներում աղբահանության, բարեկարգման
աշխատանքների մասին ներկայացրեց քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Ե. Հակոբյանը:
Մարզպետ է.Բարսեղյանի կողմից տրվեցին հանձնարարականներ,լսվեցին ելույթներ, արվեցին հայտարարություններ: