Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստ

04.06.2012


Արարատի  մարզխորհրդի հերթական նիստն այս անգամ տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Այս նիստը տարվա առաջին ամիսներին որոշ ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփումն էր: Մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ,  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Հ. Օհանյանը,մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ,հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծաառայությունների ղեկավարներ, մարզի ՋՕԸ-ների տնօրեններ,մարզի բժշկական կենտրոնների տնօրեններ,լրատվամիջոցներ: 

Մարզի համայնքների 2012 թ. չորս ամիսների բյուջեների կատարման մասին զեկույցով հանդես եկավ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը:

 2011 թ. ընթացքում և 2012 թ. առաջին եռամսյակում տեղական ինքնակառավարման
մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացված
հսկողության արդյունքների վերաբերյալ զեկուցեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ. Հակոբյանը:

 Սանիտարական վիճակի և համայնքներում աղբահանության, բարեկարգման
աշխատանքների մասին ներկայացրեց քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Ե. Հակոբյանը:

Մարզպետ է.Բարսեղյանի կողմից տրվեցին հանձնարարականներ,լսվեցին ելույթներ, արվեցին հայտարարություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03