Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<< ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ>> հուշամեդալ թատրոնի տնօրենին

28.07.2012

Արարատի մարզպետ Է. Բարսեղյանը հուլիսի 20-ին հանդիսավոր պայմաններում` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների ներկայությամբ` ծննդյան օրվա և մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար <<Պարույր Սևակ>> ոսկե հուշամեդալով պարգևատրեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանին: Մարզպետը նշեց նրա մեծ ներդրումը մարզի հասարակական,քաղաքան և հատկապեսս մշակույթի զարգացման գործում,խոսեց նրա մարդկային հատկանիշների, աշխատասիրության, նվիրվածության, ընկերասիրության մասին և ցանկացավ, որ այն ուժն ու եռանդը,որով օժտված է տիկին Սայադյանը,չպակասի ի նպաստ թատրոնի ավելի մեծ հաջողությունների ու ձեռքբերումների :
Գեղանուշ Սայադյանը խոստովանեց,որ իր համար անակնկալ էր մեծ պարգևը և միաժամանակ հաճելի, որ ղեկավար այրերը գնահատում են կատարած աշխատանքը:Իր շնորհակալական խոսքում նա ընդգծեց, որ ինքը և իր ղեկավարած թատրոնը չէին կարող հասնել հաջողությունների, եթե թատրոնին մշտապես չօգնեին նախկին և ներկա մարզպետները, քաղաքապետը և նշեց,որ թատրոնի կոլեկտիվի հետ միասին շարունակելու է կատարել իր սիրելի աշխատանքը և ներկայացնել այն մշակույթ ու արվեստ սիրող հասարակությանը :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03