Նորություններ
Մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2012

Սիրելի դպրոցականներ,մանկավարժներ
Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
Ողջունելով ուսումնական հաստատությունների սաներին և կրթության և դաստիարակության գործի նվիրյալներին,ուզում եմ բարի երթ մաղթել և ցանկանալ, որ այսօրվա տոնական տրամադրությունը ձեր ուղեկիցը լինի ողջ տարվա ընթացքում` նպաստելով կրթության և դաստիարակության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը,կրթության որակի բարձրացմանը,նորանոր ձեռքբերումներին ու նվաճումներին` ի շահ մեր սիրելի պետությանը, քանզի դուք եք մեր վաղվա օրը կերտողները, ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան:
Հավատացած եմ,որ մեր դպրոցականներն ամենայն պատասխանատվությամբ և հայրենասիրության խորը զգացումով կգիտակցեն իրենց դերը այդ կարևոր գործընթացում,որի արդյունքում կունենանք հայրենասեր, կրթված և բարեկիրթ քաղաքացիներ:
Հարգելի մանկավաժներ, բարձր գնահատելով Ձեր ներդրումը մարզի կրթական համակարգի զարգացման և գրագետ սերունդ դաստիարակելու գործում,համոզված եմ,որ բարձր քաղաքացիական պատասխանատվությամբ կներդնեք բոլոր ջանքերն ու կարողությունները՝ կրթական բարեփոխումների շարունակման եւ կրթական ոլորտի դերի ու նշանակության բարձրացման, բարեփոոխումների ապահովման և նոր ծրագրերի ստեղծման ուղղությամբ:
Մաղթում եմ բոլորին առողջություն, ուժ, եռանդ և հաջողություններ:
Է.ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ