Նորություններ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
21.09.2012

Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Համայն հայության ամենանվիրական,բերկրալի և բացառիկ կարևորություն ունեցող տոնի`Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ:
Կարճ ժամանակ է անցել այն պատմական ժամանակաշրջանից, երբ իրողություն դարձավ մեր նախնիների դարավոր երազանքը ու Հայոց նորագույն պատմության մեջ մի նոր էջ գրվեց,սակայն մեր նոր հռչակված ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը վստահ առաջ է ընթանում,այլ պետությունների հետ իրավահավասար փոխհարաբերություններ հաստատում.ականատես ենք լինում նորօրյա ձեռքբերումների և հաղթանակների:
Անկախությունը մեծագույն արժեք է, ձեռք բերված միասնական կամքի, պայքարի և բազում հայորդիների անձնազոհության շնորհիվ: Դժվարությունների, հերոսացման, ողջ ժողովրդի միասնական ուժով ձեռք բերված անկախությունն այսօր իրողություն է, և այն լայն հնարավորություն է տալիս քաղաքակիրթ աշխարհի հետ համընթաց քայլելու, ազգային նվիրական երազանքները իրականացնելու , ապագայի հուսալի երաշխիքներ ստեղծելու համար,ինչը մեզ պարտավորեցնում է մեծ ոգեւորությամբ մասնակցել հայրենի երկրի շենացման ու հզորազման գործին:
Բարձր տրամադրությամբ կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ,ի սրտե բարեմաղթում խաղաղություն,քաջառողջություն,հաջողություններ,երջանիկ և լուսավոր ապագա:
ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան