Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ

26.09.2012

Այսօրվանից Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահ:
 

Դիտակի դպրոցի համակարգչային սրահը համալրված է 4 համակարգչով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը դպրոցին հնարավորություն է տալու ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել համակարգչային դասընթացները, այլ նաև դպրոցական ծրագրի այլ առարկաների ուսուցումը կազմակերպել նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև կապի մեջ լինել աշխարհի հետ: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 1.5 միլիոն դրամ:
 

«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, այն կարևորագույն գործիք է ժամանակակից կրթության կազմակերպման համար: Orange-ը հեռահաղորդակցության ընկերություն է, և մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս համակարգչային սրահը թույլ կտա բոլոր երեխաներին, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտվել և համակարգչից, և լայնաշերտ ինտերնետից», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 

Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:

lragir.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03