Նորություններ
Մարզխորհրդի նիստ
01.10.2012
2012 թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը:
Մարզխորհրդի նիստին անդամներից բացի մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Բարսեղյանը,Արարատի մարզային դատախազի տեղակալ Ա.Հակոբյանը և դատախազության աշխատակից Վ.Պողոսյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ,լրատվամիջոցներ:
Նիստի ընթացքում Արարատի մարզային դատախազության ներկայացուցիչների հետ միասին քննարկվեցին դեռահասների նկատմամբ բռնի սեռական գործողութնները և վաղ ամուսնությունները բացառելու և խարդախության միջոցով հափշտակության դեպքերը նվազեցնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները ,որից հետո արվեցին առաջարկություններ,մարզպետի կողմից տրվեցին հանձնարարականներ:
Մարզի համայնքների. կողմից 2012 թ 8 ամիսների սեփական եկամուտների հավաքագրման և կատարողական ցուցանիշների մասին զեկուցող ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը տեղեկացրեց, որ մարզի համայնքների բյուջեներով 2012թ. եկամտային մասը նախատեսվել է 4 մլրդ 694.5մլն դրամ,նախորդ տարվա 4մլդ 376.2 մլն դրամի դրմաց:Սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի մուտք է եղել 2 մլրդ 934.2 մլն դրամ, կամ կատարողականը կազմել է 59.8%, տարվա պլանի նկատմամբ, իսկ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ կատարողականը կազմել է 95.6%: Հողերի օտարումից մուտքերը կազմել է 116.1մլն դրամ:Այնուհետև, ավելի մանրամասնորեն ներկայացնելուց և արդյունքները ամփոփելուց հետո, վարչության պետը համայնքի ղեկավարներին ստեղծված իրավիճակից դուրս գալու և առանց ուշացումների աշխատանքներն իրականացնելու համար առաջարկներ արեց:
Զեկույցներով հանդես եկան նաև առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գ.Ավետիսյանը` մոր և մանկան առողջության պահպանման մասին, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ.Վիրաբյանը` բերքահավաքի և մթերումների վիճակի մասին և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գ. Պողոսյանը` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշպանության մասին:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը ներկայացրեց համայնքների զորահավաքային պլանը: Քննարկվեցին հարցեր,տրվեցին հանձնարարականներ,հնչեցին հայտարարություններ: