Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

01.10.2012

 2012 թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը:

Մարզխորհրդի նիստին անդամներից բացի մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Բարսեղյանը,Արարատի մարզային դատախազի տեղակալ Ա.Հակոբյանը և դատախազության աշխատակից  Վ.Պողոսյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ,լրատվամիջոցներ:

Նիստի ընթացքում Արարատի մարզային դատախազության ներկայացուցիչների հետ միասին քննարկվեցին   դեռահասների նկատմամբ բռնի սեռական գործողութնները և վաղ ամուսնությունները բացառելու և խարդախության միջոցով հափշտակության դեպքերը նվազեցնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները ,որից հետո արվեցին առաջարկություններ,մարզպետի կողմից տրվեցին   հանձնարարականներ:

Մարզի համայնքների. կողմից 2012 թ 8 ամիսների սեփական եկամուտների հավաքագրման և կատարողական ցուցանիշների մասին զեկուցող ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը տեղեկացրեց, որ մարզի համայնքների բյուջեներով 2012թ. եկամտային մասը նախատեսվել է 4 մլրդ 694.5մլն դրամ,նախորդ տարվա 4մլդ 376.2 մլն դրամի դրմաց:Սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի մուտք է եղել 2 մլրդ 934.2 մլն դրամ, կամ կատարողականը կազմել է 59.8%, տարվա պլանի նկատմամբ, իսկ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ կատարողականը կազմել է 95.6%: Հողերի օտարումից մուտքերը կազմել է 116.1մլն դրամ:Այնուհետև, ավելի մանրամասնորեն ներկայացնելուց և արդյունքները ամփոփելուց հետո, վարչության պետը համայնքի ղեկավարներին ստեղծված իրավիճակից դուրս գալու և առանց ուշացումների աշխատանքներն իրականացնելու համար առաջարկներ արեց:

Զեկույցներով հանդես եկան նաև առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գ.Ավետիսյանը` մոր և մանկան առողջության պահպանման մասին, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ.Վիրաբյանը` բերքահավաքի և մթերումների վիճակի մասին և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գ. Պողոսյանը` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշպանության մասին:

ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը ներկայացրեց համայնքների զորահավաքային պլանը: Քննարկվեցին հարցեր,տրվեցին հանձնարարականներ,հնչեցին հայտարարություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03