Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ

05.10.2012

 Սիրելի՛ ուսուցիչներ,
    Մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ իմ շնորհավորական խոսքն եմ ուղղում ձեզ եւ սրտի խորքից բխող ջերմ ու անկեղծ բարեմաղթանքներս հղում բոլորիդ:
    Այս տոնն առիթ է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կրթում և դաստիարակում են մեր մատաղ սերնդին:Մեր երկրի ապագան մեծապես կախված է նաև ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Մեր հասարակության կյանքում այսօր էլ բարձր է ուսուցչի դերը: Հայապահպան այն դժվար գործը, որ դուք կրում եք ձեր ուսերին, արժանի է ամենամեծ դրվատանքի և գնահատանքի և դրանով է պայմանավորված , որ իշխանություններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում ուսուցիչների համար աշխատանքի բավարար պայմաններ ստեղծելու, ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ լուծելու ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
   Պատվարժան մանկավարժներ, բարձր գնահատելով ձեր առաքելությունը, ուզում եմ իմ շնորհակալությունը փոխանցել ձեզ, որ այդքան եռանդ եք ներդնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:
  Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:

Խորին հարգանքով`
Էդիկ Բարսեղյան
ՀՀ Արարատի մարզպետ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03