Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

29.10.2012

Արարատի մարզպետարանում այսօր մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի  ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին հանձնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումների համար>>  ոսկե մեդալը, որին մարզպետը արժանացել էր Հայաստանի Հանրապետության գյուղտնտեսության զարգացման գործում  ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի  համար: Ավելի մասնավորեցնելով, նախարարն ընդգծեց այն հաջողությունները,առաջընթացը և գրանցված բարձր ցուցանիշները,  որին   հասել է Արարատի մարզը վերջին տարիներին` շնորհիվ գործունյա և սրտացավ մարզպետի:

Գերատեսչության ղեկավարը շեշտադրեց այն հաջողությունները, որ գրանցվել են գյուղատնտեսության բնագավառում այս տարի: Ս. Կարապետյանի տեղեկացմամբ այս տարի ՀՀ համախառն ներքին արտադրանքի 22 %-ը  բաժին է ընկնում գյուղատնտեսության ոլորտին: Հատկապես ուրախալի փաստ է,որ հանրապետությունում,ինչպես նաև Արարատի մարզում արդեն կրճատվում են չմշակվող հողատարածքները: Այս տարի  մարզում արտադրվել է մոտ 97000 տոննա խաղող,իսկ ձեռնարկված միջոցառումների արդյունքում մթերվել մոտ 78000 տոննա,ինչը նախորդ տարվանից մոտ 10000 տոննայով ավելի է: Այս տարվա հանրապետությունում  մթերված խաղողի գրեթե կեսը մթերվել է  Արարատի մարզում:

  Այնուհետև Ս.Կարապետյանը խոսեց մարզում ոռոգման տարեշրջանը բարեհաջող սկսելու և շարունակական ընթացքի, ինչպես նաև աշնանացանը և գարնանացանը անկորուստ կազմակերպելու մասին: Օգտվելով առիթից նա տեղեկացրեց ոլորտում  2013 թվականի  նոր ծրագրերի և նախատեսված աշխատանքների մասին,ընդգծելով  ՀՀ նախագահի` գյուղատնտեսությունը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելու փաստը: 

  Մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց իր, ինչպես նաև մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների աշխատանքը գնահատելու համար,շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր համագործակցել ու աջակցել են այդ աշխատանքները կազմակերպման և իրականացման հարցում և վստահեցրեց, որ նույն եռանդով ու  պարաստակամությամբ միասնական թիմով շարունակելու է հոգալ մարզի բնակիչների,գյուղացիների խնդիրները :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45