Նորություններ
Վերակառուցվեց Դարբնիկ համայնքի գյուղապետարանի շենքը
16.11.2012
Նոյեմբերի 16-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ,Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Դարբնիկ համայնքի ղեկավար Ազատ Խաչատրյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որով նշանավորվեց Դարբնիկի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքների ավարտը:
Վերանորոգման աշխատանքների համար ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագիրը տրամադրել է 245,000 ԱՄՆ դոլար, որը ներդրվել է շենքի պատերի, պատուհանների և դռների նորացման, էլեկտրականության և ջեռուցման համակարգերի անցկացման, կոյուղու համակարգի , տանիքի վերանորոգման, ճաշարանի կառուցման համար: Ծրագրի վերահսկողությունը իրականացվել է ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից, իսկ աշխատանքները կատարել է տեղական ՍԵՍԿՕ ընկերությունը :
Դարբնիկ համայնքում հանգրվանել են մեծ թվով էթնիկ հայ փախստականներ Իրաքից և Ադրբեջանից: Այս կենտրոնը ծառայելու է որպես համայնքի բնակչության կենտրոնական հավաքատեղի` տրամադրելով առողջապահական ծառայություններ և տարածք` հասարակական միջոցառումների համար:
Մարզպետ Էդիկ Բարսեղյանը ի դեմս դեսպանի դրվատանքի խոսքեր ասաց կազմակերպիչներին և ներդրողներին` ներգաղթածներով վերաբնակեցված Դարբնիկ համայնքում վարչական շենք և գեղեցիկ ու բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար: