Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերակառուցվեց Դարբնիկ համայնքի գյուղապետարանի շենքը

16.11.2012

Նոյեմբերի 16-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ,Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Դարբնիկ համայնքի ղեկավար Ազատ Խաչատրյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որով նշանավորվեց Դարբնիկի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքների ավարտը:

Վերանորոգման աշխատանքների համար ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագիրը տրամադրել է 245,000 ԱՄՆ դոլար, որը ներդրվել է շենքի պատերի, պատուհանների և դռների նորացման, էլեկտրականության և ջեռուցման համակարգերի անցկացման, կոյուղու համակարգի , տանիքի վերանորոգման, ճաշարանի կառուցման համար: Ծրագրի վերահսկողությունը իրականացվել է ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից, իսկ աշխատանքները կատարել է տեղական ՍԵՍԿՕ ընկերությունը :
Դարբնիկ համայնքում հանգրվանել են մեծ թվով էթնիկ հայ փախստականներ Իրաքից և Ադրբեջանից: Այս կենտրոնը ծառայելու է  որպես համայնքի բնակչության կենտրոնական հավաքատեղի` տրամադրելով առողջապահական ծառայություններ և տարածք` հասարակական միջոցառումների համար:
Մարզպետ Էդիկ Բարսեղյանը ի դեմս դեսպանի դրվատանքի խոսքեր ասաց կազմակերպիչներին և ներդրողներին` ներգաղթածներով վերաբնակեցված Դարբնիկ համայնքում վարչական շենք և գեղեցիկ ու բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27