Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

19.12.2012

 
Դեկտեմբերի 19-ին, Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը,որը վարում էր ՀՀ Արարատի մարզպետ Է.Բարսեղյանը:
Մարզխորհրդի անդամներից բացի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,լրատվամիջոցներ:
Մարզի համայնքների 2012 թ. 11 ամիսների բյուջեների կատարման մասին ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության նախպատրաստած տեղեկատվությունը վերլուծեց մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը: Նա նշեց այն համայնքները, որոնք արդեն կատարել են իրենց բյուջեները, ակնկալելով, որ նրանց օրինակին կհետևեն դեռևս պարտքեր ունեցողները և տարին կամփոփվի բարձր ցուցանիշներով: Մարզպետ Է.Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց լավագույն աշխատելաոճ դրսևորած համայնքի ղեկավարներին,հորդորելով բոլորին նման ջանասիրություն և աշխատանքային բարձր պատասխանատվություն ցուցաբերել գալիք տարվա ընթացքում:
Մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարվող աշխատանքների մասին զեկուցման ժամանակ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Հակոբյանը տեղեկացրեց,որ մարզում գործող 70 մանկապարտեզների 191 խմբում 5351 երեխա ստանում է նախադպրոցական կրթություն:Մարզում կա 92 նախադպրոցական հաստատություն, որտեղ ընդգրկված են շուրջ 6000 երեխա,14 համայնքներ չունեն ո՛չ մանկապարտեզ և ո՛չ նախակրթարան:Մարզի 40 մանկապարտեզներն են աշխատում շուրջտարյա:
Մանկապարտեզներում պարբերաբար կատարվող ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ նախադպրոցական հաստատություններում կատարվող աշխատանքներում դրական աշխատանքի կողքին կան նաև թերություններ: Ուսումնասիրվել է նաև սանիտարա-հիգիենիկ պայմանների վիճակը և պարզվել, որ բոլոր մանկապարտեզներն ունեն բարեկարգման, 5 մանկապարտեզներ՝ հիմնանորոգման կարիք, վթարային վիճակում են գտնվում 2 մանկապարտեզների որոշ հատվածներ, հաստատությունների ճնշող մեծամասնությունը ունի փափուկ և կոշտ գույքի կարիք, ամբողջ տարին ապահովված չէ հոսող տաք ջրով և առկա են մի շարք այլ բացթողումներ:

Ելնելով այս ամենից, անհրաժեշտ է վերանայել նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարական նորմերի պահանջները,համայնքների ավագանիների առաջիկա նիստերում լուրջ քննարկումներ կազմակերպել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նշված թերությունների վերացման և պայմանների արմատական բարելավման ուղղությամբ:
Մարզպետ Է.Բարսեղյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները մնացած հաստատություններում` խիստ ուշադրություն դարձնելով սննդի կազմակերպմանը և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը,ինչպես նաև ուսումնասիրել պահարանների և մահճակալների պահանջարկը: Մանկապարտեզներում իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ    հայտարարությամբ հանդես եկավ  նաև ՀՀ ԱՆ պետական հակահամաճարակային Արարատի մարզային տեսչություն պետ Ա.Սարգսյանը:
Օրակարգի մյուս հարցերի ` քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վարչական հսկողության և ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացված միջոցներով իրականացված աշխատանքների և գյուղատնտեսկան տարվա արդյունքների մասին զեկուցումներով հանդես եկան քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանը ,գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ. Վիրաբյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին նիստի մասնակիցները,տրվեցին այլ հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45