Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Է.Բարսեղյանի մամլո ասուլիսը
20.12.2012
Արարատի մարզպետարանում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ մարզպետ Էդիկ Բարսեղյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին մարզային զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,որոնք մարզային իրադարձությունները լուսաբանում են նաև այլ հանրապետական լրատվամիջոցներում:
Ասուլիսի սկզբում <Չորրորդ ինքնիշխանություն> թերթի դեկտեմբերի 19-ի համարում տպագրված հոդվածի կապակցությամբ մարզպետը հայտարարեց, որ նշված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, և դրա վերաբերյալ որոշ լրատվամիջոցների նա արդեն է տվել պատասխան :
Այնուհետև Է.Բարսեղյանը խոսեց գյուղատնտեսության,քաղաքաշինության, ճանապարհաշինության, սոցիալ-տնտեսական, կրթության, առողջապահության և այլ բնագավառներում 2012 թվականի մինչ օրս մարզում իրականացված աշխատանքների մասին,նշելով,որ նախատեսված ծրագրերն ու աշխատանքները ավարտվել են սահմանված ժամկետներում:Է.Բարսեղյանը ուրախությամբ փաստեց,որ գյուղատնտեսական տարին բավականին նպաստավոր էր և աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում ունեցել ենք ձեռքբերումներ հատկապես այս ոլորտում:Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել քաղաքաշինության, հատկապես դպրոցաշինության բնագավառում:
Մարզպետը պատասխանեց նաեւ լրագրողների կողմից հնչեցված նշված և այլ ոլորտների վերաբերյալ հարցերին:Դրանք վերաբերում էին համայնքներում առկա հիմնախնդիրներին`խմելու և ոռոգման ջրի, մթերումների դիմաց ստացված վճարներին, ՏԻՄ վերջին ընտրություններին,ճանապարհաշինությանը,կրթությանը,առողջապահությանը, արտաքին կապերին,սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրներին եւ այն: