Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

29.12.2012

Արարատի մարզի սիրելի բնակիչներ

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ 2013 թվականը լինի խաղաղության, երջանկության, բարօրության տարի, և սեր ու համերաշխություն տիրի բոլորիս օջախներում:
2012 թվականին , ինչպես նախորդ տարիներին, մարզում գրանցվեցին մի շարք հաջողություններ. դրական ցուցանիշներ արձանագրվեցին գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առևտրի , արտաքին կապերի և այլ ոլորտներում: Անցնող տարին նշանավորվեց սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության մարզում կատարված մեծածավալ ներդրումների և մեր կողմից կատարված աշխատանքների շնորհիվ: Տարին բարեհաջող էր հատկապես գյուղատնտեսության համար:
Իհարկե չի կարելի ասել, որ լուծվեցին մեր առջև դրված բոլոր խնդիրները, բայց հպարտությամբ եմ ասում, որ հանրապետությունում միշտ բարձր դիրք ունեցող մեր մարզը էլ ավելի է շենացել անցնող տարվա ընթացքում: Համոզված եմ, որ եկող տարին նույնպես կպահպանի և կավելացնի մեր ձեռքբերումները: Դարձյալ մեր ուշադրության և հոգածության ներքո կլինեն մարզի բնակիչները ` իր հոգսերով ու խնդիրներով, և առանձնապես գյուղի աշխատավորը, որի աշխատասիրությունն ուղղակի պարտավորեցնում է իր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել: Հնարավորինս կլուծենք կրթության, առողջապահության, սոցիալական և այլ բնագավառներում ծառացած խնդիրները, ինչի արդյունքում էլ ավելի կծաղկի և կզարգանա մեր սիրելի մարզը: Կցանկանայի նաև , որ այդ հարցում իր նվիրական ներդրումն ունենար մարզի յուրաքանչյուր բնակիչ, որի համար հայրենիքի և իր հայրենակիցների բարեկեցությունն ու արժանավայել կյանքի գաղափարը ամենավեհը պիտի լինի:
Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ  Ծնունդի առթիվ: Թող խաղաղ և հանգիստ անցնեն ձեր օրերը՝ լի նոր ծրագրերով և մտահղացումներով, հաճելի անակնկալներով, ամենաբաղձալի ցանկությունների իրականացմամբ: Արդարամիտ և ներողամիտ լինենք միմյանց նկատմամբ, բարով ու սիրով լցնենք մեր օրը, հարգենք միմյանց , վանենք չարը մեզանից: Թող 2013 թվականը մեր հայրենիքի և մեր բոլորի համար վառ երազանքների իրականացման, առաջընթացի, հզորացման և վերելքի տարի լինի:

ՋԵՐՄ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03