Նորություններ
Տեղեկատվություն
01.02.2013
2012 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Արարատի մարզպետարանում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 433 նամակ, որոնց ընթացք է տրվել համաձայն ՙՙՔաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու մասին՚՚ ՀՀ օրենքով սահմանված պահանջների:
Մարզպետարան հասցեագրված նամակները հիմնականում ֆինանսական, գյուղատնտեսական, պետական պատվերի շրջանակներում բուժվելու, աշխատանքի տեղավորման և կենցաղային բնույթի են:
Նշված ժամանակահատվածում սահմանված կարգով մարզպետի կողմից կատարվել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են 66 քաղաքացի:
2013 թ. հունվարի 9-ին ՀՀ Արարատի մարզպետի մոտ ընդունելություն չի կազմակերպվել, քանի որ քաղաքացիներ չեն ցուցակագրվել:
Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարություն: