Նորություններ
<< Փյունիկ>> հիմնադրամի հերթական օգնությունը
08.02.2013
Փետրվարի 7-ին <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները` հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Արարատի մարզի Բաղրամյան համայնքի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոց: Այս անգամ հիմնադրամը կենսաբանության, քիմիայի , ֆիզիկայի աշխարհագրության, լաբորատորիաններին նվիրեց բազմազան սարքավորումներ ու դիդակտիկ պարագաներ` հայերեն լեզվով գլոբուսներ, հայկական լեռնաշխարհի կառուցվածքը, բուսականությունն ու կենսաբազմազանությունը պատկերող քարտեզներ,մարդու կմախք և օրգան-համակարգեր, հերբարիումներ,անոթներ, աղյուսակներ, աստղադիտակ և այլն: Հիմնադրամի խորհրդի նախագահն Լևոն Սարգսյանն ասաց , որ առաջիկայում մարզի դպրոցները հիմնադրամից նվեր կստանան հայերեն լեզվով գլոբուսներ:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին հիմնադրամին` հատկապես Լևոն Սարգսյանին, կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերվող ընդգծված ուշադրության համար: Իր գործունեության ընթացքում <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամն իր առաքելությունն իրականացրել է Հայաստանում, Վրաստանում, Արցախում : Վերջին 3 տարվա ընթացքում Արարատի մարզի մի շարք դպրոցներ հարստացել են լաբորատոր սարքավորումներով , հարդարվել են մարզի նախակրթարանների ու մանկապարտեզների բակեր, տեղադրվել են կարուսելներ, սահքուղիներ և այլ բակային խաղեր: