Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<< Փյունիկ>> հիմնադրամի հերթական օգնությունը

08.02.2013

        Փետրվարի   7-ին  <<Փյունիկ>>  բարեգործական  հիմնադրամի ներկայացուցիչները` հոգաբարձուների խորհրդի նախագահ  Լևոն  Սարգսյանի գլխավորությամբ,  այցելեցին  Արարատի  մարզի  Բաղրամյան  համայնքի  Թորգոմ  Փոստաջյանի  անվան  միջնակարգ  դպրոց:  Այս  անգամ   հիմնադրամը    կենսաբանության, քիմիայի ,  ֆիզիկայի աշխարհագրության,    լաբորատորիաններին   նվիրեց  բազմազան սարքավորումներ ու դիդակտիկ պարագաներ` հայերեն  լեզվով  գլոբուսներ, հայկական  լեռնաշխարհի  կառուցվածքը,  բուսականությունն  ու  կենսաբազմազանությունը  պատկերող   քարտեզներ,մարդու կմախք և օրգան-համակարգեր, հերբարիումներ,անոթներ, աղյուսակներ, աստղադիտակ և այլն: Հիմնադրամի  խորհրդի նախագահն  Լևոն Սարգսյանն ասաց , որ  առաջիկայում մարզի  դպրոցները  հիմնադրամից  նվեր կստանան   հայերեն  լեզվով գլոբուսներ:        

            Ներկաները  շնորհակալություն  հայտնեցին  հիմնադրամին`  հատկապես  Լևոն  Սարգսյանին,  կրթական  համակարգի  նկատմամբ  ցուցաբերվող  ընդգծված  ուշադրության  համար: Իր  գործունեության  ընթացքում <<Փյունիկ>>  բարեգործական   հիմնադրամն  իր  առաքելությունն իրականացրել  է  Հայաստանում,  Վրաստանում, Արցախում : Վերջին  3 տարվա  ընթացքում  Արարատի  մարզի  մի շարք  դպրոցներ  հարստացել  են    լաբորատոր սարքավորումներով , հարդարվել են մարզի նախակրթարանների  ու  մանկապարտեզների  բակեր, տեղադրվել են կարուսելներ,  սահքուղիներ և այլ բակային խաղեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03