Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ է.Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ
07.03.2013
Սիրելի կանայք
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Ձեր անսպառ բարությամբ, հոգատարությամբ ու դժվարություններին դիմակայելու կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի:
Հայոց պատմությունը լի է հայ կանանց մասին գեղեցիկ ու ոգեշունչ պատումներով: Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը: Դժվար է գերագնահատել հայ կնոջ դերը ազգային ավանդույթների եւ ընտանեկան ջերմության պահպանման, սերունդների հայեցի դաստիարակության մեջ: Վստահ եմ, որ ինչպես անցյալում և այսօր, այնպես էլ ապագայում հայ կինը շարունակելու է իր հայապահպան առաքելությունը:
Սիրելի տիկնայք և աղջիկներ, թանկագին մայրեր և քույրեր, անուրանալի է ձեր դերը մեր մարզի սոցիաալ-տնտեսական զարգացման մեջ: Աշխատելով գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի և բազում այլ ոլորտներում՝ ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան և հասարակական հոգսերի ծանրության բեռը, դուք շարունակում եք մնալ նուրբ ու կանացի, քնքուշ ու հմայիչ:
Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, անսահման սեր ու ջերմություն, և թող ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ թևածեն խաղաղությունն ու ներդաշնակությունը:
Հարգանքով ` ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան