Նորություններ
Մարզխորհրդի նիստ
21.03.2013
2013 թ. մարտի 29-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կկայանա մարզխորհրդի առաջին նիստը:
Ն Ի Ս Տ Ի Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1. Համայնքային ենթակայության մշակութային հաստատություններում տարվող
աշխատանքների վերաբերյալ:
/Զեկուցող՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Հակոբյան /
2. Մարզի համայնքների 2012 թվականի տարեկան բյուջեների կատարման և 2013
թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2012 թվականի նկատմամբ:
/ Զեկուցող՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյան /
3. Գարնանային գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի նախապատրաստական
աշխատանքների մասին:
/ Զեկուցող՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ. Վիրաբյան /