Նորություններ
Սանիտարական միամսյակ
27.03.2013
Մարզի սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելու նպատակով ս/թ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը մարզպետ Է.Բարսեղյանի կարգադրությամբ մարզի տարածքում հայտարարվում է սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ, որը կազմակերպված անցկացնելու և վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի նախագահությամբ:
Հանձնաժողովի աշխատանքներին մասնակից կլինեն շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մարզի համայնքների ղեկավարներին, հիմնարկ ձեռնարկությունների տնօրեններին առաջարկվում է բարձր կազմակերպվածությամբ նախապատրաստել և անցկացնել սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակը:
Միամսյակի ընթացքը պարբերաբար կլուսաբանվի լրատվամիջոցներով: Արդյունքները կամփոփվեն մինչև մայիսի 15-ը կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը մարզպետարան ներկայացնելուց հետո: