Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Թատրոնի միջազգային օրը

29.03.2013

   Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը իր մասնագիտական տոնը նշանավորեց Արամաշոտ Պապայանների ,, Արտասահմանյան փեսացուն ,, ներկայացումով: Մինչ 70 –րդ անգամ կբարձրանար վարագույրը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպեց թատրոնի կոլեկտիվին: Շնորհավորելով պատմական թատրոնի բնօրրանի ներկայացուցիչներին , ասաց, որ Արտաշատի թատրոնը մեծ ավանդ ունի թատերական արվեստի պատմության մեջ և ըդգծեց նրա դերը հասարակության դաստիարակության գործում:
   Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Է.Բարսեղյանը նվիրեց թանկարժեք տեխնիկա, իսկ մի շարք երախտավորներ պարգևատրվեցին Արարատի մարզպետի պատվոգրերով: Նա միաժամանակ շնորհավորեց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանին` ԱԺ Պատվո մեդալով, ինչպես նաև երկու դերասանուհիներին` ԱԺ նախագահի պատվոգրերով պարգևատրվելու կապակցությամբ:
   Տնօրենը իր շնորհակալական խոսքում ընդգծեց, որ իրենք հաջողության է հասել մարզի ղեկավարի և Աժ խոսնակի թատրոնի նկատմամբ ցուցաբերած ուշադրություն շնորհիվ:        Տոնական օրվա կապակցությամբ Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությունների պատվոգրերի արժանացան նաև թատրոնի սպասարկող անձնակազմը: Խարազյանցիները անցյալ տարի մասնակցել են ,,Թատերական Լոռի,, միջազգային փառատոնին, որի ընթացքում երիտասարդ ռեժիսոր Օֆելյա Հակոբյանը արժանացել է մրցանակի:
   Թատերական այս օջախը գործում է ամբողջ տարին` շնորհիվ մշտական ջեռուցման:Արդեն պատրաստ է երեք նոր ներկայացում: Առաջիկայում դպրոցականների դատին կհանձնվի Շառլ Պերրոյի ,,Մոխրոտիկը,, :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45