Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

01.04.2013

ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի առաջին նիստը:
Նիստը վարում էր ՀՀ Արարատի մարզպետ Է.Բարսեղյանը:
Մարզխորհրդի անդամներից բացի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ , մարզի ՋՕԸ-ների, բժշկական կենտրոնների տնօրեններ ,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,լրատվամիջոցներ:

   Համայնքային ենթակայության մշակութային հաստատություններում տարվող
աշխատանքների մասին զեկուցեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Հակոբյանը :
   Մարզի համայնքների 2012 թվականի տարեկան բյուջեների կատարման և 2013
թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2012 թվականի նկատմամբ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ՝ Գ. Եղիազարյանը:Նա նշեց,որ մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման ողջ գործընթացը եղել և մնում է ոչ միայն մարզպետարանի այլ նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: 
 Նախորդ տարվա կատարողական ցուցանիշներով մարզի համայնքների բյուջեներով 2012թ. եկամտային մասը նախատեսվել է 4 մլրդ 602.9մլն դրամ, որի դիմաց 01.01.2013թ. դրությամբ փաստացի մուտք է եղել 4 մլրդ 620.3մլն դրամ, կատարողականը կազմել է 100.4%, դրամական արտահայտությամբ ավել է մուտքագրվել 17.4.0 մլն. դրամ: Հողերի օտարումից մուտքերը կազմել է 339.4 մլն դրամ: Սեփական եկամուտները, առանց օտարումից մուտքերի, բյուջեով նախատեսված 1 մլրդ 499.6 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1մլդ 535.1մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 102.4% ,կամ ավել է մուտքագրվել 35.1մլն դրամ: Գ.Եղիազարյանը նկատեց,որ հաշվարկային ցուցանիշներում տեղ են գտել տարբերություններ, արձանագրված ցուցանիշները ենթակա են ճշգրտման և ուղղման, որի վերաբերյալ այդ համայնքներին ուղարկվել է շրջաբերական նամակներ բյուջեների վերանայման, կամ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու պահանջով:
 Համեմատելով վերջին երեք տարիների սեփական եկամուտների հավաքագրման կատարողական ցուցանիշները, նա փաստեց, որ այս ուղությամբ դրական տեղաշարժերն ակնհայտ են :
  Համայնքային բյուջեները սեղմ ժամկետներում վերանայելու հորդորով  հանդես եկավ մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը :

  Գարնանային գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի նախապատրաստական
աշխատանքների մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ.Վիրաբյանը:
  Սանիտարական վիճակի և համայնքներում աղբահանության, բարեկարգման
աշխատանքների մասին և մարզում սանիտարական միամսյակ սկսելու մասին հայտարարություն արեց քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանը:
  Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին մարզպետի տեղակալը,համայնքների ղեկավարներ,ՋՕԸ-ների տնօրեններ,մարզպետ Է.Բարսեղյանի կողմից տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20