Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Արտաշատյան բեմում

22.04.2013

Ապրիլի 19-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ նախաձեռնությամբ ներկայացրեցին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop»  համերգային ծրագիրը: Համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։Ծրագրի իրականացմանն իր աջակցությունն է ցուցաբերել  նաև ՀՀ Արարատի մարզպետարանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները։ Այս ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական արվեստը:
«Hollywood Non-Stop» ծրագիրը 2012 թվականին ներկայացվել է երևանյան բուհերում, այս տարվա սկզբից` ՀՀ մարզերի համերգասրահներում և մեծ ոգևորությամբ ընդունվում ունկնդրի կողմից։ Այն արդեն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում։ 
 Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քաղաքականությունն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել նաև մարզերի բնակչությանը։ Այդ նկատառումից ելնելով՝ տարբեր համերգային ծրագրերով նվագախումբը պարբերաբար հյուրընկալվում է հանրապետության տարբեր տարածաշրջաններում։

Թատրոնի դահլիճում  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն  Օ’Հարան   ողջունեց ներկաներին և  ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը `գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ `նշելով, որ ԱՄՆ դեսպանատունն ուրախ է համագործակցել այս նվագախմբի հետ: 

Համերգին ներկա էր ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, մարզպետարանի աշխատակիցները:Արտաշատյան  հանդիսատեսը` ի դեմս դպրոցների տնօրենների, ուսուցիչների, ուսանողների,մշակույթի ոլորտի ներկայացուցիչների և աշակերտների, մեծ ոգևորությամբ  ու ջերմությամբ ընդունեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը :

Համերգի ավարտին գովեստի խոսքեր հնչեցին նվագախբմի հասցեին և շնորհակալություն հայտնվեց բոլոր նախաձեռնողներին և կազմակերպիչներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23