Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

25.04.2013

      Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ մարզկենտրոն Արտաշատում սգո երթ կազմակերպվեց քաղաքի մարզպետարանամերձ հրապարակից մինչև Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարը: Հիշատակի օրվան նվիրված երթին մասնակցում էին ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մարզպետի տեղակալները, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների , մարզային և քաղաքային իշխանության, ,հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ,զինվորականներ, կրթամշակութային և առողջապահական կառույցների աշխատակիցներ :

    Մեծ եղեռնի նահատակների հիշատակին Տեր Մխիթար քահանա Ալոյանը կատարեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցրեց առ Աստված նրանց հոգիների հանգստության համար, որից հետո ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Հիշատակի օրվա առթիվ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև բազմաթիվ քաղաքացիներ, ուսանողներ ու դպրոցականներ:
   1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ եւ ոգեկոչման արարողություններ անցկացվեցին նաեւ մարզի մի շարք համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49