Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ

09.05.2013

         Հարգելի հայրենակիցներ
    Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար պատմական կարեւորագույն մի օր է` փառավոր հաղթանակների , ազատության և անկախության համար մղվող պայքարի , ազգի անկոտրում կամքի վկայության:
    Մեր խոնարհումն արտահայտելով պատերազմներում զոհված քաջորդիներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի հերոսամարտիկներին ու երկրապահներին ցանկանում եմ, որ թանկարժեք գնով ձեռք բերված խաղաղությունը անխաթար լինի,մեր երկրի երկինքը ջինջ ու անսասան լինի:
    Հայ զինվորների մեծ հաղթանակները մեզ այսօր պարտավորեցնում են պատվով պաշտպանել վաստակած անդորրն ու երկրի անվտանգությունը:Պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չերկմտի ,որ մենք խաղաղասեր ազգ ենք , բայց և չմոռանա,որ երբեք թույլ չենք տա կասկածել մեր հայրենասիրության և միասնականության վրա:
    Հավերժ փառք ու հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին,փառք ու պատիվ հանուն Հայրենիքի սխրագործությունների պատրաստ հայ մարտիկներին ու զինվորներին :
   Կրկին շնորհավորելով բոլորիս մայիսյան տոների առթիվ, ցանկանում եմ , որ մեր վետերաններն և ազատամարտիկները հայրենասիրության ջատագովները լինեն և իրենց ներդրումն ունենան մեր երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:Մաղթում եմ առողջություն, բարօրություն և հաջողություններ:

     Հարգանքով` Էդիկ Բարսեղյան
      ՀՀ Արարատի մարզպետ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27