Նորություններ
<Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար> ցուցահանդեսը մարզկենտրոնում
20.05.2013
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախաձեռնությամբ մայիսի 18-ին Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում բացվեց <<Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար>> ցուցահանդեսը,որտեղ ներկայացված էին հայկական հին մետաղադրամները և թղթադրամները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ժամանակակից հայկական թղթադրամները և հուշադրամները, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր:
Բացման խոսքում ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը խոսեց ցուցահանդեսի նպատակի մասին և նշեց, որ այստեղ ներկայացված են Հայաստանի դրամանիշերի պատմությունը՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը, գլխավոր դրամատան գործառույթները և ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված նյութերը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արտաշատի քաղաքապետ ԳագիկՄուրադյանը: Այնուհետև ցուցանմուշները ու նրանց պատմությունը ներկաներին ներկայացրեց ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը:
Բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, տեղակալներ Սամվել Մինասյանը, Աշոտ Մուրադյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ,համայնքի ղեկավարներ,դպրոցների տնօրեններ,բանկային և այլ համակարգեր ներկայացնող աշխատակիցներ ,ուսանողներ, դպրոցականներ:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ արդեն կազմակերպվել են Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում և Աշտարակում:
Մարզպետարանի աջակցությամբ այս օրերի ընթացքում կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ :
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 23-ը : Ցանկացողների համար մուտքն ազատ է ժամը 10:00-ից 17:00-ը: