Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ
23.05.2013
Սիրելի շրջանավարտներ
Շնորհավորում եմ ձեզ` դպրոցական ուսումնառության ավարտն ազդարարող Վերջին դասի կապակցությամբ:
Տոնական այս օրը անմոռանալի է ձեր համար, քանի որ հրաժեշտ եք տալիս դպրոցական անհոգ առօրյային, ձեզ հարազատ դարձած դպրոցին և մտնում մեծ կյանք: Միաժամանակ hրաժեշտ եք տալիս ձեր ուսուցիչներին, որոնք գիտելիքներով ձեզ հարստացնելուց բացի, ձեր մեջ սերմանել են ազնվություն, սեր, արժանապատիվ ապրելու կամք և հավատ ապագայի նկատմամբ :
Պատվի ու հարգանքի արժանի մանկավարժներ, իմ գովեստի և շնորհակալական խոսքն եմ ուղղում ձեզ,քանզի դուք ձեր նվիրվածությամբ, տքնաջան , հետևողական աշխատանքով ու ծնողական հոգատարությամբ այսօր ձեր հերթական սերունդն եք ուղարկում կյանքի նոր փուլ` պատգամելով դառնալու Հայաստանի Հանրապետության արժանավայել քաղաքացիներ:
Կրկին շնորհավորելով մեր շրջանավարտներին Վերջին դասի կապակցությամբ, մաղթում եմ ամենայն բարիք, նվիրական երազանքների իրականացում,լուսավոր ապագա և նորանոր հաջողություններ :
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ` Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ