Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2013

         Սիրելի բուժաշխատողներ

    Արժևորելով բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` բուժաշխատողի օրվա առթիվ: Մաղթում եմ առողջություն և հաջողություններ ձեր չափազանց պատասխանատու, մարդասեր և անձնուրաց աշխատանքում:
    Բոլոր ժամանակներում հայ բժշկի մարդուն օգնելու պատրաստակամությունը արժանիորեն վայելել է ժողովրդի հարգանքն ու ակնածանքը: Մեր բժիշկները միշտ հավատարիմ մնալով իրենց երդմանը, շատ դեպքերում աշխատելով ծանր պայմաններում, բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ ու խիստ նվիրումով են կատարել իրենց աշխատանքը:
    Հարգելի բժիշկներ, բուժաշխատողներ: Ձեզ վստահված է մարդկային ամենաթանկ արժեքը` մեր կյանքը, առողջությունը: Հավատացած եմ, որ միշտ արժանավայել ձևով կկրեք ձեր պատվավոր կոչումը, բարեխիղճ և անձնուրաց կլինեք ձեր գործունեության մեջ:
    Կրկին շնորհավորելով ձեզ տոնական օրվա կապակցությամբ, նաև հույս և ցանկություն եմ հայտնում լսել ձեր մարդկային բարձր գնահատանքի, նորանոր նվաճումների , մասնագիտական բարձր վերելքների ու բարձունքների մասին:


     ՀԱՐԳԱՆՔՈՎ ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ Է.ԲԱՐՍԵՂՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18